«Հետաքրքիր է, Կանաչապատման ՀՈԱԿ-ում չե՞ն տեսնում, որ Մերգելյանի այգում մեծ շուքով, 50 հոգով տնկված գրեթե բոլոր եղևնիները, կամ չորացել են, կամ ծանր վարակ են տանում»,-գրում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
Մասնագետ չու՞նեք, սա ի՞նչ վիճակ է։ Ամբողջությամբ չորացած տոսախից (самшит) կանաչ ցանկապատից չեմ էլ խոսում… Միլիոններ ծախսվեցին, եթե դա դեռ կարևոր է։
«Միակ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ կառույց» ասելով չէ, արդյունքով է։ Ամոթալի պատկեր է, ցածր ՕԳԳ և արդյունք, հարկատուների վատնված միջոցներ…