Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՔԿԾ պետի պաշտոնում

Քաղաքականություն

28.08.2026 | 11:46

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՔԿԾ պետի պաշտոնում։

«Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Թադևոսյանին վերանշանակել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ։

Leave a comment