Գաստրոտուրիզմից՝ առողջ կաթնամթերք․ Երեմյան ընկերությունների խումբը 20 տարեկան է

Հրապարակվում է որպես գովազդ

«Մեր բոլոր քայլերը, գործողությունները միտված են պետության զարգացմանը»,- նշեց Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը՝ կազմակերպության 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեմյան կաթնամթերքի գործարանում կայացած միջոցառման ժամանակ ընկերության ղեկավարությունը ներկայացրեց խմբի զարգացման պատմությունը, արդյունքներն ու ապագայի տեսլականը։

Ընկերության հիմնական ուղղություններն ու արդյունքները

Դավիթ Երեմյանը պատմեց, որ ի սկզբանե նպատակ չի եղել պարզապես բիզնես անել։ 2006 թվականին ոլորտը բազում խնդիրներ և բացեր ուներ, ինչը Դավիթ Երեմյանին անհանգստացնում էր։ 

Հիմնադրումից 20 տարի անց Երեմյան ընկերությունների խումբն աշխատում է երեք հիմնական ուղղությամբ՝ հյուրընկալություն (ռեստորանային բիզնես), գյուղատնտեսություն և մասնագիտական կրթություն։ Ընկերությունն ունի 2,600 աշխատակից, 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան՝ 13 տարբեր հայեցակարգով։

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հասարակայության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանի խոսքով՝ ընկերության նպատակները բավականին հստակ են եղել առաջին իսկ օրվանից։

«Վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել տուրիզմի զարգացմանը, դիրքավորել Հայաստանը և հայկական խոհանոցը գաստրոտուրիզմի աշխարհի քարտեզում և դրանով նպաստել տնտեսության զարգացմանն այս ոլորտում»,- ասաց Լուսինե Երեմյանը:

Լուսինե Երեմյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հասարակայության
հետ կապերի դեպարտամենտի տնօրեն

Ընկերությունը հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուն է և հարկատուն Հայաստանում։ Հյուրընկալության ոլորտում ընկերությունն ընդունել է 15 միլիոն հյուր և 7 միլիոն զբոսաշրջիկ, հեղինակել՝ 150-ից ավել ուտեստ, այժմ ռեստորաններում ներկայացված է 1000-ից ավելի ուտեստ։ Գյուղատնտեսության բնագավառում արտադրել են 28 միլիոն լիտր կաթ, մշակել՝ 1.200 հեկտար հող։

Դավիթ Երեմյանը պատմեց, թե ինչպես է ընկերությունը 2017 թվականին որոշել մուտք գործել գյուղատնտեսություն։ 

«Մենք նկատեցինք, որ կաթնամթերքի ոլորտում խնդիրներ կան և գիտակցված մուտք գործեցինք գյուղատնտեսություն։ Այդ ժամանակ երկու խնդիր արձանագրեցինք՝ մասնագետների և որակյալ մթերքի պակասը»։

Այդ պատճառով հիմնադրվեցին խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան և խելացի ֆերմաներ՝ սերմից սեղան հայեցակարգով։ Սկզբնական շրջանում ընկերությունն իր ռեստորաններին էր կաթնամթերք մատակարարում։

Երբ 2020 թվականին COVID-19-ի պատճառով ռեստորանները փակվեցին, ընկերությունը 10-15 օրվա մեջ որոշեց իր կաթնամթերքն արագ բրենդավորել և դուրս բերել շուկա:

«Մենք ի սկզբանե շատ բարձր որակի նշաձող էինք սահմանել։ Գրեթե կրկնակի թանկ էինք մյուս արտադրողներից։ Հիմա մենք մնացել ենք նույն գնային սանդղակում, գործընկերներն են բարձրացրել իրենց գները»,- նշեց Դավիթ Երեմյանը:

Լուսինե Երեմյանի խոսքով՝ ակադեմիան այս ընթացքում ունեցել է 2500-ից ավելի շրջանավարտ, որոնք 90%-ն աշխատում է հյուրընկալության ոլորտում, հարստացնումայն իրենց գիտելիքներով ու փորձով:

Մարտահրավերներ և ապագայի ծրագրեր

Դավիթ Երեմյանը նշեց՝ գյուղատնտեսությունը բարդ ոլորտ է, և եթե չկա կամք և նպատակ, անհնար է առաջ գնալ։

«2022 թվականին մենք երկրորդ նախագծով հանդես եկանք՝ ընդլայնելով մեր գյուղատնտեսությունը։ Շուկայում կաթնամթերքի արտադրության ոլորտում մենք մեծ բացեր ունեինք, որոնք կապված էին որակի, մոտեցումերի, օգտագործվող հումքի, արտադրական շղթայի հետ»,- նշեց նա։

Դավիթ Երեմյանը, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն

Դավիթ Երեմյանի խոսքով՝ այս պահին արտահանման ծավալը դեպի Վրաստան ու Ռուսաստան շատ փոքր է. «Մեր կաթնամթերքի արտադրությունը պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության բնակիչների համար լինի, հետո արտադրական ծավալներին զուգընթացարտահանման ծավալը ևս կընդլայնվի»:

Երեմյան ընկերությունների խումբն ունի մեծ պլաններ ապագայի համար։ Ներկայիս գործունեությունը կազմում է նրանց ծրագրերի ընդամենը 10–20 տոկոսը։ Դավիթ Երեմյանը համոզմունք հայտնեց, որ ունեն զարգացման մեծ պոտենցիալ՝ հավելելով, որ իրենց առաջընթացը անմիջականորեն կապված է Հայաստանի ընդհանուր զարգացման հետ։

Սիրանուշ Ադամյան

The post Գաստրոտուրիզմից՝ առողջ կաթնամթերք․ Երեմյան ընկերությունների խումբը 20 տարեկան է appeared first on CIVILNET.

Leave a comment