Մեր ակունքներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել, քան մենք «վայելում ենք» մեր օրերում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ կնոջ դերը, հեղինակությունն ու ազդեցությունը բարձունքում են եղել։ Սրանում համոզվելու համար, ըստ նրա, պետք է ընդամենը բացել միջնադարի պատմիչների գրերը։
«Մեր արմատները այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը։
Սիրելի՛ կանայք, հավատարիմ ակունքներին, այլևս չենք հանդուրժում»,- նշել է նա։