Թրամփը Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» է անվանափոխել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օնտարիո լիճը, որի մակերեսի 52 տոկոսը Կանադայի տարածքում է գտնվում, «Ամերիկա լիճ» է անվանափոխել՝ խորացնելով անհաշտությունները հյուսիսային հարևանի հետ, որոնք առաջացել են նաև կանադական ապրանքների ներմուծումների վրա սահմանված բարձր մաքսատուրքերի պատճառով, հայտնում է Reuters-ը։
«Օնտարիո լճի անվանումը փոխելու ենք Ամերիկա լիճ, և սա ուժի մեջ է մտնում հենց հիմա, – լրագրողներին իր աշխատասենյակում ասել է Թրամփը, – Իրականում, այս փոփոխության՝ Ամերիկա լճի մասին ես երկար ժամանակ եմ մտածում»։
Կանադայի վարչապետը և լճին սահմանակցող Նյու Յորքի դեմոկրատ նահանգապետն արդեն հայտարարել են, որ չեն կիրառի «Ամերիկա լիճ» նոր տեղանունը։
Վարչապետ Մարկ Քարնին հիշեցրել է, որ լճի անվանումն ավելի հին է, քան կանադական և ամերիկյան պետությունները։