Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ–ի երկրների վրա. Թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփը նաև հայտարարել է, որ ԿՀՎ տնօրենը մոսկովյան վերջին այցի ժամանակ որևէ ուղերձ չի փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների տարածքի վրա։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հիշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին։

«Ես լավ բանակցություններ եմ ունեցել նրա (Պուտինի. խմբ.) հետ։ Նա ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի», – ասել է Թրամփը լրագրողներին։

ԱՄՆ առաջնորդը նաև հայտարարել է, որ ԿՀՎ տնօրենը որևէ ուղերձ չի փոխանցել Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ։ Նրա խոսքով` Ջոն Ռետկլիֆը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպում է վեց ամիսը մեկ կամ տարին մեկ անգամ։

«Նրանք շատ լավ հարաբերություններ ունեն։ Որևէ ուղերձ չի փոխանցվել, և դրանում ոչ մի արտասովոր բան չկար», – ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը հերքել էր ԶԼՄ–ների պնդումներն այն մասին, որ ԿՀՎ ղեկավարի այցը արտակարգ բնույթ է կրում` Մոսկվայի հետ շփումները որակելով «որոշակի առումով առօրեական» և ընդգծելով, որ Վաշինգտոնը միտված է Ուկրաինայի հակամարտության արագ դիվանագիտական կարգավորմանը։

Կրեմլը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու ենթադրյալ ծրագրերի մասին հաղորդագրությունները անվանել է «սարսափելի պատմություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Թրամփը Օնտարիո լիճը պաշտոնապես վերանվանել է Ամերիկա լիճ

Leave a comment