Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 28-31-ի և սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան եւ արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։