Խուզարկություններ և ձերբակալություններ` Վաղարշապատում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Վաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում։ Գործը Քննչական կոմիտեի տիրույթում է։ ՔԿ-ից 24News-ին հայտնեցին, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ:

Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ:

Մեր տեղեկություններով, այս պահին ձերբակալված է 5 անձ:

Մերի Մանուկյան

Leave a comment