Գյումրին շարունակում է հետընթացը, վերածվում կրպակների քաղաքի․ կառավարման ճգնաժամը հատել է բոլոր սահմանները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գյումրին հետևողականորեն շարունակում է հետընթացն ու աստիճանաբար վերածվում կրպակների քաղաքի։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
«Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո դրանց թիվը նկատելիորեն աճել է կենտրոնական, մարդաշատ վայրերում հատկապես։
Հաշվի առնելով ներկայիս ղեկավարության տեսանելի անգործությունն ու քաղաքի համար ինչքան հնարավոր է ոչինչ չանելու անփոփոխ քաղաքականությունը, ողջամիտ կասկածներ ունենք, որ հենց համայնքապետարանի քթի տակ առևտրի տաղավարներն ու խայտաբղետ գունավորումներով կրպակների հայտնվելը հովանավորվում կամ քաջալերվում է նրանց կողմից, կամ նրանց անտարբերության արդյունքում։
Երկու դեպքում էլ գործընթացը դատապարտելի է։
Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Գյումրիում կառավարման ճգնաժամը հատել է գրեթե բոլոր սահմանները, քաղաքն ինքնակառավարվում է ընդամենը, ինչն իր հետ աստիճանաբար բերում է լուրջ հիմնախնդիրներ և անպատժելիության արատավոր բարքերի վերադարձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։