Իրանին տնտեսապես մեկուսացնելու ծրագրերը արդյունք չեն տա. Ղալիբաֆ

https://arm.sputniknews.ru/20260827/iranin-tntesapes-mekusacnelu-tsragrery-ardjunq-chen-ta-ghalibaf-106196762.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_1917c3543b1cadf8cb1254274e3c4947.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, տնտեսություն, պատժամիջոցներ, բաղեր ղալիբաֆ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, տնտեսություն, պատժամիջոցներ, բաղեր ղալիբաֆ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իրանին տնտեսապես մեկուսացնելու ամերիկյան ծրագրերը արդյունք չեն տա։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը նաև ղեկավարում է ԱՄՆ-ի հետ հակամարտության հարցով Իրանի բանակցային խումբը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։

«Ամերիկյան այս ծրագիրը ևս արդյունք չի տա, Իրանի ժողովուրդը արժանապատվորեն կպաշտպանի իր իրավունքները», – ասել է Ղալիբաֆը Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ–ի կառավարությունը սխալ որոշումներ է կայացնում և քամուն է տալիս ֆինանսական, ռազմական և մարդկային ռեսուրսները։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել, բայց կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։

Սպիտակ տանը նշել են Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նպատակը

Leave a comment