Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի երկրորդ տուրում մրցեց իսլանդական «Ռեյկյավիկի» հետ ու վստահ հաղթանակի հասավ 14:1 հաշվով:

Առաջին տուրում «Յունիսպորտը» 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել էստոնական «Տալինից»: Խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոնն օգոստոսի 29-ին կմրցի գերմանական «Վայլիմդորֆի» հետ, որը նույնպես տարել է երկու հաղթանակ և ունի 6 միավոր:

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումներն անցկացվում են Երևանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment