Նեպալում հեղեղումների զոհերի թիվը հասել է 389–ի. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Հեղեղումների հետևանքով ավելի քան 460 մարդ է տուժել։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Նեպալում հեղեղումների զոհերի թիվը հասել է 389-։ Այս մասին հայտնում է «Ratopati»–ն՝ հղում անելով ոստիկանությանը։

«Մինչ այժմ հայտնաբերվել է 389 մարմին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեղեղումներից տուժել է 466 մարդ:

Հիշեցնենք` օգոստոսի 26-ին չինական կողմից ջրի հզոր հոսքը լցվել է Նեպալի Բհոտե Քոշի գետը։ Նեպալի զբոսաշրջության վարչությունը հայտնել է, որ երկրում կորած զբոսաշրջիկների թիվը հասել է 644-ի, որոնցից 127-ը երկրի քաղաքացիներ են, մյուսները` օտարերկրացիներ: Անհետ կորածների թվում 8 ռուսաստանցի կա։

Հայաստանը ցավակցություն է հայտնել ՉԺՀ- Նեպալ սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ

Leave a comment