ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին՝ Իրինա Յոլյանին 

Քաղաքականություն

27.08.2026 | 14:46

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ հայտնեց, որ այդ պաշտոնում խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Factor TV-ի տեղեկություններով` իշխող ՔՊ խմբակցությունը որոշում ունի կողմ չքվեարկել նրա թեկնածությանը:

Իրինա Յոլյանը Factor TV-ի հարցին, թե ինչո՞ւ ինքը չի կարողացել համոզել ՔՊ-ական պատգամավորներին, պատասխանել էր, որ որևէ մեկին համոզելու խնդիր չունի։

Քվեարկությունը գաղտնի էր, միայն ընդդիմության ձայներով Յոլյանը չէր կարող հանձնաժողովի նախագահ ընտրվել:

Ավելի վաղ այս պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը առաջադրել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը. իշխող ուժը, սակայն, կողմ չէր քվեարկել:

 

Անի Թամրազյան

 

Leave a comment