https://arm.sputniknews.ru/20260827/3-nakhararutjunneri-anvanumnery-kpvokhven-azhn-hastatec-nakhagitsy-106194426.html
3 նախարարությունների անվանումները կփոխվեն. ԱԺ–ն հաստատեց նախագիծը
3 նախարարությունների անվանումները կփոխվեն. ԱԺ–ն հաստատեց նախագիծը
Sputnik Արմենիա
Արտգործնախարարությանը նաև արտաքին առևտրի գործառույթ կտրվի։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T20:00+0400
2026-08-27T20:00+0400
2026-08-27T20:02+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_0:167:1600:1067_1920x0_80_0_0_47872c974f254575930627277503f2db.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 3 նախարարությունների անվանումները կփոխվեն։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։Քվերակությանը մասնակցեց 102 պատգամավոր, կողմ քվեարկեցին 64–ը, դեմ` 26–ը։Ըստ այդմ` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն:Արտաքին գործերի նախարարության դեպքում փոփոխություն է առաջարկվել, քանի որ գերատեսչության գործառույթներում կներառվեն միջազգային առևտրին առնչվող հարաբերություններն ու արտաքին տնտեսական կապերը։Մյուս երկու դեպքում փոփոխություններն ավելի շատ խորհրդանշական են։ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նախկինում վերահսկում էր արհեստական բանականության ոլորտը, հիմա արտացոլվելու է նաև անվանման մեջ։Աշխատանքի նախարարության դեպքում «սոցիալական հարցերը» բառակապակցությունը փոխարինվել է «բարեկեցություն» բառով։Ընդդիմությունը համարում է, որ սա անբովանդակ օրինագիծ է, և պահանջում է դրա փոխարեն վերականգնել գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունները: Երկու նախարարություններն էլ փակվել են 2019 թվականին. գյուղատնտեսության ոլորտը ներառվել է էկոնոմիկայի նախարարության գործառույթներում, իսկ սփյուռքի հետ կապերով զբաղվում է վարչապետին կից գլխավոր հանձնակատարը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_115:0:1538:1067_1920x0_80_0_0_6e19178c9d5bb3857a6d8e5abf3291b4.jpg.webp
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), աժ (ազգային ժողով)
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), աժ (ազգային ժողով)
Արտգործնախարարությանը նաև արտաքին առևտրի գործառույթ կտրվի։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 3 նախարարությունների անվանումները կփոխվեն։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։
Քվերակությանը մասնակցեց 102 պատգամավոր, կողմ քվեարկեցին 64–ը, դեմ` 26–ը։
Ըստ այդմ` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն:
Արտաքին գործերի նախարարության դեպքում փոփոխություն է առաջարկվել, քանի որ գերատեսչության գործառույթներում կներառվեն միջազգային առևտրին առնչվող հարաբերություններն ու արտաքին տնտեսական կապերը։
Մյուս երկու դեպքում փոփոխություններն ավելի շատ խորհրդանշական են։ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նախկինում վերահսկում էր արհեստական բանականության ոլորտը, հիմա արտացոլվելու է նաև անվանման մեջ։
Աշխատանքի նախարարության դեպքում «սոցիալական հարցերը» բառակապակցությունը փոխարինվել է «բարեկեցություն» բառով։
Ընդդիմությունը համարում է, որ սա անբովանդակ օրինագիծ է, և պահանջում է դրա փոխարեն վերականգնել գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունները: Երկու նախարարություններն էլ փակվել են 2019 թվականին. գյուղատնտեսության ոլորտը ներառվել է էկոնոմիկայի նախարարության գործառույթներում, իսկ սփյուռքի հետ կապերով զբաղվում է վարչապետին կից գլխավոր հանձնակատարը։