Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ էր տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ, երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկը Մարտիրոսյանը խաղում էր  սև խաղաքարերով, ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

6 պարտիաներից հետո Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Գ խմբի մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։

Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։

6 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։

7-րդ պարտիան մեկնարկել է Հայաստանի ժամանակով 18։00-ին։

Հայկ Մարտիրոսյանը մրցում է Յան Նեպոմնյաշչիի, իսկ Լևոն Արոնյանը՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։

Leave a comment