Աշխարհում միլիարդատերերի թիվը մեկ տարում ավելացել է 287–ով

Բաժանորդագրվել

Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2025 թվականին կազմել է 15,1 տրիլիոն դոլար։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. 2025 թվականի արդյունքներով աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է 3795–ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Altrata» վերլուծական ընկերության զեկույցը։

«2025 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնին՝ 3795 մարդու։ 8,2% աճը ամենամեծն է վերջին 5 տարիների ընթացքում, քանի որ աճող ֆոնդային շուկաները, դրամավարկային խթանները և ԱԲ-ի ոլորտում մեծ ներդրումները նպաստել են միլիարդատերերի հարստության դինամիկ աճին», – հայտնում են զեկույցի հեղինակները:

Մեկ տարում միլիարդատերերի թիվն ավելացել է 287-ով։ Իսկ վերջին 10 տարիների կտրվածքով այդ թիվն աճել է գրեթե 60%-ով։

Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2025 թվականին կազմել է ռեկորդային 15,1 տրիլիոն դոլար՝ 2024 թվականի համեմատ աճելով 12,8%-ով:

Leave a comment