PFL չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը գնահատել է UFC-ի թեթևքաշային կարգի Արման Ծառուկյանի վարպետության մակարդակը։
«Արմա՞ն։ Նա պարտվեց Գամրոտին, պարտվեց Իսլամին։ Նա նստում է այնտեղ, սպասում է, մենամարտում է տարին մեկ անգամ և ասում, որ ինքն աշխարհի լավագույն մարտիկն է։ Չնայած նա երկու մենամարտ է ունեցել, ես չորս անգամ պաշտպանել եմ տիտղոսը։
«Նրանք կարող են դրա մասին խոսել UFC-ում… Նրանք ունեն շատ ուժեղ PR մեքենա, ուժեղ ապրանքանիշ։ Բայց ես չէի ասի, որ նրանք ունեն այդքան ուժեղ մարտիկներ», – ասել է Նուրմագոմեդովը Sport24-ի թղթակցին։