Իսրայելի բանակը հարձակվել է «Հզբոլլահի» լիբանանյան ենթակառուցվածքի վրա

Բաժանորդագրվել

Իսրայելցի զինվորականները պնդում են, որ «Հզբոլլահ» շարժումը պայթուցիկով երկու ԱԹՍ է արձակել ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել «Հզբոլլահ» շարժման` Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի հատվածում գտնվող ենթակառուցվածքներին՝ պատասխանելով իսրայելական ուժերի ուղղությամբ ԱԹՍ–ների արձակմանը: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ «Հզբոլլահ» շարժումը պայթուցիկով երկու անօդաչու թռչող սարք է արձակել ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ, որոնք գործում են Լիբանանի հարավի անվտանգության գոտու Ալի ալ-Թահեր լեռնաշղթայի շրջանում։

«Ի պատասխան անվտանգության գոտում ՑԱԽԱԼ-ի զինծառայողների վրա պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի արձակման՝ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հզբոլլահի»` Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի շրջանում գտնվող ենթակառուցվածքին: Հարվածների արդյունքում զենքի պահեստներ են խոցվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:

Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։

Leave a comment