Փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հրդեհը մարվել է՝ չնայած տարածման բարձր վտանգին (տեսանյութ)
Փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հրդեհը մարվել է՝ չնայած տարածման բարձր վտանգին Օգոստոսի 26-ի երեկոյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասին էր․ այրվում էր խոտածածկ տարածք։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության 5 մարտական հաշվարկ և հերթապահ խմբեր։ Հրշեջ-փրկարարների խնդիրն էր հնարավորինս արագ կանխել կրակի տարածումը դեպի հարակից բնակելի տներ։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են միաժամանակ մի քանի ուղղությամբ։