«Մտածում էի՝ ԱԳՆ-ն կոչենք խաղաղության եւ ԹՐԻՓՓ-ի անվան արտաքին գործերի եւ վարդերի արտաքին առեւտրի նախարարություն»․ Գեղամ Մանուկյան

«Տիկին Գալյան, կամուկացի մեջ եմ՝ առաջինից երկրորդ ընթերցում բարեփոխման առաջարկություն ներկայացնե՞մ։ Ես մտածում էի՝ արտգործնախարարությունը կոչենք խաղաղության եւ ԹՐԻՓՓ-ի անվան արտաքին գործերի եւ վարդերի արտաքին առեւտրի նախարարություն»,- Ազգային ժողովի նիստում Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է ԱԳՆ-ն վերանվանել Արտաքին գործերի նախարարությունը Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն։

Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ ծախսերի ավելացում նախատեսվո՞ւմ է։ Սրբուհի Գալյանն ասաց, որ այս պահին ծախսերի ավելացում չի նախատեսվում։

«Ինչ վերաբերում է ձեր հարցին՝ արդյոք առաջարկ անեք, թե չէ, ապա դա ձեր իրավունքն է։ Առաջարկն ուղարկեք Արդարադատության նախարարություն, կդիտարկենք ու կպատասխանենք»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Մանուկյանը հարցրեց նաեւ՝ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ազատվելո՞ւ է պաշտոնից։

Սրբուհի Գալյանն ասաց, որ Էկոնոմիկայի նախարարությունը շարունակելու է որոշ գործառույթներ ունենալ միջազգային առեւտրի զարգացման համատեքստում, մասնավորապես, աջակցելու է միջազգային առեւտրի խթանմանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment