Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.08.2026 | 16:12

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ տեղեկություններ ունի կաթողիկոսի կողմից տարբեր բնակավայրեր խմբեր ուղարկելու մասին՝ պնդելով, որ դրանց նպատակը հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը պարզելն է։

«Մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել, չգիտեմ՝ ինչ շորերով են գնացել, որպեսզի զոնդաժ անեն, այսպես ասած, հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը 2024 թվականի պրոցեսների նմանությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը, սակայն, չասաց, թե կոնկրետ որ բնակավայրեր են խմբեր ուղարկվել, ովքեր են եղել այդ խմբերում կամ ինչ աղբյուրներից է ստացել նման տեղեկությունը։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Մայր Աթոռից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment