Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Նոյեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Ձյան տեղումների, մերկասառույցի, ցեխակույտի և ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջ։

ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների քարշակման և արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ վայր տեղափոխելու, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված այլ անհրաժեշտ միջոցառումներ։

Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 21 տրանսպորտային միջոց և 29 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

Leave a comment