«Ոսկին փոքր է, բայց թանկ»․ Մարկեդոնովը՝ ԵԱՏՄ–ից և ՀԱՊԿ–ից ՀՀ–ի հեռանալու հետևանքների մասին

https://arm.sputniknews.ru/20260827/voskin-pvoqr-e-bajc-tank-markedvonvovy-eatmic-ev-hapkic-hhi-heranalu-hetevanqneri-masin-106182723.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106178110_96:0:1056:720_1920x0_80_0_0_573c72b2ab40dc4385895676f096771c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, սերգեյ մարկեդոնով, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео

տեսանյութեր, տեսանյութ, սերգեյ մարկեդոնով, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео

Բաժանորդագրվել

Ռուս փորձագետը նշում է՝ ԵՄ-ն կոշտ քաղաքական կառույց է, ոչ թե պարզապես Հայաստանի համար այնտեղ լոլիկ, ծիրան և այլ գյուղմթերք արտահանելու հնարավորություն։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրները չպետք է շտապեն Հայաստանն իրենց շարքերից հանելու հարցում, քանի որ, նախ, պաշտոնական Երևանի դիրքորոշումը պետք է դիտարկել հայկական էլիտաների միջև ներքաղաքական պայքարի համատեքստում, երկրորդ՝ նման բաժանումը կարող է խնդիրներ ստեղծել հենց եվրասիական կառույցների համար։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Sputnik Ղազախստան մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում անցկացված «ԱՊՀ–ն 35 տարեկան է․ որո՞նք են հետագա հեռանկարները» տեսակամրջի ընթացքում։

Մարկեդոնովի խոսքով՝ թեև Հայաստանի կառավարության մինչև 2031 թվականի ծրագրում Ռուսաստանի առնչությամբ «դաշնակցություն» բառը չի օգտագործվում, այնուամենայնիվ երկիրն Ուկրաինայի հետ համեմատելը ճիշտ չէր լինի։ Չէ՞ որ Ուկրաինան երբեք չի եղել ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի կազմում, և Ռուսաստանի դաշնակիցը չի եղել։ Ուստի, նրա խոսքով, Հայաստանի հետ կապված հարցը չի կարելի վերջնականապես լուծված համարել։

Քաղաքագետի դիտարկումներով՝ Հայաստանի շուրջ ձևավորվել է շատ բարդ, խճճված իրավիճակ, լայնամասշտաբ պայքար է ծավալվել ազդեցության համար՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխության ֆոնին։

«Չի կարելի ասել, թե Հայաստանում ամեն ինչ վերջնականապես կանխորոշված է, թե ինչ–որ կոնսենսուս կա արևմտյան վեկտորի վերաբերյալ։ Մեղմ ասած, դա այդպես չէ։ Հայաստանը կորցրել է Ղարաբաղը, նա տրավմատիզացված է։ Հասարակությունը գտնվում է խորը հիասթափության (ֆրուստրացիայի) մեջ։ Պարզ է, որ ցանկացած քաղաքական գործչի համար, իսկ Փաշինյանը քաղաքական գործիչ է, պատասխանատվությունը որևէ մեկի վրա գցելը «սիրելի գործ» է, նա հենց դա էլ անում է` «Ոչ թե մենք, այլ ՀԱՊԿ-ն է մեղավոր»։ Ուզում ես հարցնել՝ իսկ ո՞վ չստորագրեց ՀԱՊԿ 2022 թվականի երևանյան գագաթնաժողովի փաստաթղթերը, որոնք թույլ էին տալիս այնտեղ դիտորդական առաքելություն տեղակայել»,-ասում է Մարկեդոնովը։

Նրա հայացքով՝ «ԵԱՏՄ–ԵՄ» ընտրության թեման Հայաստանի համար փակված չէ, իրավիճակն առավելապես ներքաղաքական բնույթ ունի և կապված է նաև հայկական ինքնության որոնման հետ։

Հայաստանին եվրասիական ինտեգրացիոն կառույցներից հեռացնել կարելի է, բայց պետք է հաշվի առնել, որ դա կարող է հանգեցնել որոշակի խնդիրների, որովհետև այդ դեպքում կկորչեն Երևանի վրա ազդեցության ուղիները, կխաթարվի Իրան-ԵԱՏՄ կապը, իսկ դա ելք է դեպի Մեծ Հարավ՝ Արևմուտքի պատժամիջոցային ճնշման պայմաններում։ Միևնույն ժամանակ, քաղաքական էլիտային ոչինչ չի մնա, քան վերջնականապես շրջվել դեպի Արևմուտք։

«Մենք Հայաստանի էլիտաներին, հասարակությանը կհրենք դեպի Արևմուտք։ Իսկ հետո մեզ կվերադարձնե՞ն մեր «աթոռակը»։ Մենք կասենք՝ «մեր աթոռը պահեք»։ Ես վախենում եմ, որ մեր «աթոռակը» զբաղված կլինի, և մեզ այնտեղ այլևս չեն սպասի։ Սա վտանգավոր իրավիճակ է։ Ուստի պետք է լուրջ մտածել, աշխատել՝ հասկանալով, որ Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այլ շատ ավելի բազմամարդ, բազմազան երկիր է։ Դասեր քաղել, այդ թվում՝ մեր համատեղ սխալներից։ Եվ իրավիճակը չհասցնել նոր եռման կետի։ Որովհետև Հայաստանը թեև փոքր է, բայց ռուսական առածն ասում է․ «Ոսկին փոքր է, բայց թանկ»»,-եզրափակել է մասնագետը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն կոշտ քաղաքական կառույց է, ոչ թե պարզապես Հայաստանի համար այնտեղ լոլիկ, ծիրան և այլ գյուղմթերք արտահանելու հնարավորություն։ Ուստի Հայաստանի հեռանալը դեպի ԵՄ զգալիորեն կփոխի հավասարակշռությունը թե՛ Կովկասում, թե՛ ընդհանրապես Եվրասիայում։

Leave a comment