Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ


Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների 2026 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավել է նախորդ տարվա արդյունքը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։


 


2025 թվականի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել էին ընդհանուր 13 մեդալ՝


 


-6 ոսկե


-3 արծաթե


-4 բրոնզե։


 


Աղջիկների հաշվին գրանցվել էր 1 բրոնզե մեդալ։


 


2026 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է արդեն 26 մեդալ՝


 


-7 ոսկե


-12 արծաթե


-7 բրոնզե։


 


Այսպիսով, նախորդ տարվա համեմատ մեդալների ընդհանուր թիվը կրկնապատկվել է՝ 13-ից հասնելով 26-ի։


 


Առանձին առաջընթաց է գրանցվել նաև աղջիկների պայքարում։ Այս տարի նրանք նվաճել են 3 մեդալ՝


 


-1 ոսկե


-1 արծաթե


-1 բրոնզե։


 

Leave a comment