Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել

Քաղաքականություն

27.08.2026 | 15:02

Սանկտ Պետերբուրգում՝ Կոլպինսկոյե մայրուղում, ավտոմեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ մեքենայում գտնվել են զինծառայող և նրա կինը։ Տղամարդը տեղում մահացել է, իսկ կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ «Фонтанка»-ի պնդմամբ՝ պայթյունի հետևանքով զույգի ոտքերը պոկվել են։ Նշվում է, որ զոհված զինծառայողը փոխգնդապետի կոչում ուներ։

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի առավոտյան՝ «Մագնիտ» խանութի մոտ։ Ականատեսների խոսքով՝ տեղական ժամանակով 10։00-ի սահմաններում զինծառայողը կնոջ հետ մեքենայով հեռացել է տնից, այդ պահին էլ ավտոմեքենայում պայթուցիկ սարք է գործարկվել։

«Агентство»-ի  հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել մի թաղամասում, որտեx բնակելի շենքեր են կառուցվել զինծառայողների համար։ 2010 թվականին դրանք տեսնելու համար այցելել էր Վլադիմիր Պուտինը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Գերատեսչությունը հաստատել է, որ մեկ մարդ զոհվել է, իսկ երկրորդը վնասվածքներով հոսպիտալացվել է։

«Ֆոնտանկա»-ն գրում է, որ զոհված փոխգնդապետը ծառայել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերում։ 78.ru-ն նրան ներկայացրել է որպես ռազմական օդաչու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment