Վաղարշապատում ընդդիմադիրներ են ձերբակալվել․ ՔԿ-ն հաստատում է

«Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտնել է, որ այս պահին ձերբակալված է 5 անձ:

ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նա նշեց, որ ավելի ուշ հավելյալ տեղեկություն կտրամադրի կոմիտեն։

The post Վաղարշապատում ընդդիմադիրներ են ձերբակալվել․ ՔԿ-ն հաստատում է appeared first on CIVILNET.

Leave a comment