Մոսկվան չի միջամտում, բայց անտարբեր չէ․ Զախարովան՝ Հայաստանում ձերբակալությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260827/mvoskvan-chi-mijamtum-bajc-antarber-che-zakharvovan-hajastanum-dzerbakalutjunneri-masin-106180721.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Захарова: “Мы не можем оставаться равнодушными к происходящим в Армении процессам.”

Sputnik Արմենիա

Захарова: “Мы не можем оставаться равнодушными к происходящим в Армении процессам.”

2026-08-27T14:39+0400

true

PT2M28S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106175850_215:0:1655:1080_1920x0_80_0_0_de9617014903c2038f6e47a270939d7f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, մարիա զախարովա, ռուսաստան, հայաստան, видео

ռոբերտ քոչարյան, մարիա զախարովա, ռուսաստան, հայաստան, видео

Բաժանորդագրվել

​Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանում պահպանվում է ռուսամետ քաղաքական գործիչներին հետապնդելու բացասական միտումը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ ընթացող իրադարձությունների նկատմամբ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները։

​«Մոսկվան ակնկալում է, որ քաղաքական բլոկները, կուսակցությունները, հասարակական գործիչները, ակտիվիստները, որոնք ջանքեր են գործադրում ավանդական երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, կկարողանան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ավանդ ունենալ նրա զարգացման ու բարգավաճման գործում»,-ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր, իսկ նրա ժողովրդի հետ ձևավորվել են առանձնահատուկ հարաբերություններ։

​Զախարովան նաև նկատել է, որ բացասական միտումները, որոնց մասին Վլադիմիր Պուտինը խոսել էր Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլյան հանդիպմանը, շարունակում են պահպանվել։ Մասնավորապես, նրա խոսքով, պահպանվում են «իսկական բռնաճնշումները Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման օգտին հանդես եկող ուժերի և գործիչների նկատմամբ»։

​«Ակնհայտ է, որ սա հակասության մեջ է երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ հայ հասարակության պահանջի հետ, որն արտահայտվել է անցած խորհրդարանական ընտրություններում։ Դա ենթադրություններ է առաջացնում հայաստանցի ուժայինների վերոյիշյալ գործողությունների քաղաքականացված բնույթի մասին»,-ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ իշխանությունների նման ապակառուցողական գիծը կտրուկ հակադրվում է պաշտոնական Երևանի հրապարակային հավաստիացումներին, թե այնտեղ քայլեր չեն ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն, իսկ Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։

Ավելի վաղ ձերբակալվել էին նաև «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և նրա կուսակից Արեգնազ Մանուկյանը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Leave a comment