«Թալինի լիմոնադի» արտադրական գործունեությունը կասեցվել է

«Թալինի լիմոնադի» արտադրական գործունեությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին, ապրանքանիշը՝ «Թալինի լիմոնադ») Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ:

Այսպես՝

– չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկմա և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,

– հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,

– դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

– չեն իրականացվել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,

«Թալինի լիմոնադ» ապրանքանիշը ներկայացնող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Leave a comment