Էրդողանի հրամանագրով Արցախի համալսարանում Ստամբուլի տեխհամալսարանի ստորաբաժանումներ կստեղծվեն

Հասարակություն

27.08.2026 | 14:02

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Արցախի պետական համալսարանում, որն Ադրբեջանը վերափոխել է Ղարաբաղի համալսարանի, Ստամբուլի տեխնիկական համալսարանի (İstanbul Teknik Üniversitesi – İTÜ) ակադեմիական ստորաբաժանումներ ստեղծելու մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հուլիսի կեսերին հայտնի էր դարձել, որ 2026/2027 ուսումնական տարվանից համալսարանում İTÜ-ի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել ինժեներական մասնագիտությունների կրկնակի դիպլոմի ծրագիր։ İTÜ-ի հետ ծրագիրն ընդգրկում է չորս ինժեներական ոլորտներ՝ շինարարություն, էլեկտրատեխնիկա, մեխանիկա և ինժեներական քիմիա։

2023 թվականի նոյեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment