Քաղաքականություն
27.08.2026 | 12:51
Ազգային ժողովում մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «մեծագույն երեսպաշտություն և աբսուրդ» որակեց ընդդիմության այն թեզը, թե իշխանությունը խոչընդոտում է գերիների վերադարձին։
Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի ելույթին, ըստ որի՝ Արցախի անունը տալիս և գերիների մասին խոսելիս մարդկանց նկատմամբ հետապնդումների են լինում՝ Ռուբինյանը հեգնանքով արձագանքեց. «Պարոն Խաչատրյանը տեղից ասում է՝ Փաշինյանը չթողեց, որ Թրամփը գերիներից խոսի։ Դուք հասկանո՞ւմ եք։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ ինքը իրոք տենց է մտածում։ Ինքը հավատում է, որ վարչապետ Փաշինյանը Թրամփին ասել է՝ «Խնդրում եմ, Mr. President, հանկարծ գերիներից չխոսաք»։ Հա՛, չի թողել, արդեն օդանավ էին նստեցնում, որ մեր գերիները գան, Փաշինյանը ասաց՝ «Ո՛չ»։ Ու ինչի՞ ասաց՝ որ դուք տարին 300 օր գաք այստեղից իրան մեղադրե՞ք»։
ԱԺ փոխնախագահը ամբիոնից հայտարարեց, «Մեր գերիները պետք է վերադառնան», ապա հավելեց, որ իշխանությունն ամենօրյա ռեժիմով, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում և միջազգային հարթակներում, հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը։
Նա շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդու կամ այլ անձանց կալանավորումները որևէ կապ չունեն Արցախի կամ գերիների թեմայի հետ, այլ բացառապես քրեական գործերի հետևանք են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան