Հայաստան Արցախ հիմնադրամը 2026 թ. առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանին է տրամադրել 17 միլիոն դոլարի դեղորայք

Գլենդեյլ, Կալիֆորնիա — 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) Հայաստանին է նվիրաբերել 17.2 միլիոն դոլար արժողությամբ տարբեր տեսակի կենսական նշանակության դեղորայք։

Այս դեղորայքն ու բժշկական պարագաները Հայաստան են ուղարկվել ծովային և օդային ճանապարհով՝ 14 առանձին առաքումներով։

«Մենք բարձր ենք գնահատում մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից նվիրաբերված արժեքավոր դեղորայքը, որոնք Հայաստան Արցախ հիմնադրամի երկարամյա գործընկերներն են», հայտարարել է ՀԱՀ-ի նախագահ Հարութ Սասունյանը։

Անցած 37 տարիների ընթացքում, ներառյալ ՀԱՀ-ի նախորդ կազմակերպության՝ Միացյալ հայկական հիմնադրամի (United Armenian Fund) կողմից իրականացված առաքումները, ՀԱՀ-ը Հայաստանին և Արցախին օդային ճանապարհով իրականացված 168 առաքումների և ծովային ճանապարհով իրականացված 2,624 առաքումների առմամբ տրամադրել է 1 միլիարդ 117 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

«Հայաստան Արցախ հիմնադրամին պարբերաբար առաջարկվում են միլիոնավոր դոլարների կենսական նշանակության դեղորայք և բժշկական պարագաներ՝ անվճար։ Մենք երախտապարտ կլինենք ՀԱՀ-ին կատարված ձեր առատաձեռն նվիրատվությունների համար, որպեսզի կարողանանք շարունակել այս արժեքավոր օգնությունը հասցնել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», – հայտարարել է Սասունյանը։ «ՀԱՀ բարեգործական կազմակերպությանը կատարված բոլոր նվիրատվությունները ենթակա են հարկային նվազեցման»։

Հայաստան Արցախ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment