Փաշինյանի ամեն հանձնարարականից հետո իրավապահները միանգամից ոտքի տակ են տալիս ՀՀ Սահմանադրությունը. Գեղամ Մանուկյան

«Մեղադրանքի ամբողջական տվյալը չունեմ, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որ ունեմ թե Լեւոն Քոչարյանի, թե Սեդրակ Քոչարյանի, եւ թե նախագահ Քոչարյանի հետ, որոշակի տվյալներ ունեմ: Ըստ էության, պարզվում է, որ այս դեպքը վերաբերվում է դեռեւս 2018թ. բացահայտված տվյալներին: Խափանման միջոցը, առավել եւս կալանքը որպես խափանման միջոց վերաբերվում է ինտենսիվ մի իրավիճակի քրեական վարույթի: Ես խոսում եմ 2018-ին բացահայտված իրավիճակի մասին, հետեւաբար ինչպես կարող է 2026թ. լինել այնպիսի մի իրավիճակ, որ այդ ինտենսիվությունը լինի, ու կալանքի հարց առաջանա»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

«Պարբերաբար Փաշինյանի որեւէ հանձնարարականից հետո իրավապահները միանգամից ոտքի տակ են տալիս ՀՀ Սահմանադրությունը, օրենքները եւ կատարում են շեֆի հանձնարարությունը: Այնքան են կատարել շեֆի հանձնարարությունը, որ մի օր էլ անգիտացաբար իրենք իրենց տներն են մտնելու ու խուզարկեն»,- ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Մանրամասն՝ տեսանյութում.

Ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment