Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը

Հասարակություն

27.08.2026 | 08:26

Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնում է Օհանջանյանը:

Leave a comment