Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է տարածումը դեպի հարակից տներ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, օգոստոսի 26-ին՝ ժամը՝ 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։


 


Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։50-ին, մարել՝ 23։25-ին։ Այրվել է խոտածածկույթ։


 


Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ և այլ խոտածածկ տարածքներ։

Դիտումների քանակ13

Leave a comment