Լեհաստանում բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը

Լեհաստանում մեկնարկել է ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Մրցումային առաջին օրը բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել ԳրիգորյանըՀայ ըմբիշը եզրափակչում 7-0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին:

Leave a comment