Բաժանորդագրվել
Ջրասուզակ Վահե Մելքոնյանն այսօր Սևանա լճից դուրս է բերել տղամարդու մարմին, նրա պարանոցին քար է եղել կապված, տանն էլ հայտնաբերվել է նամակ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 20:50-ի սահմաններում Գեղարքունիքի ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի բնակիչը տանից դուրս է եկել և թողել է երկտող, որտեղ գրել է, որ ինքը գնում է ինքնասպան լինելու։
Ոստիկանները որոնողական աշխատանքների արդյունքում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող հանրային առաջին լողափում՝ ափից մոտ 60 մետր դեպի Սևանա լիճ, հայտնաբերել են նրա մարմինը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։