Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Քաղաքականություն

Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի ռազմական կցորդի հաստիք կսահմանվի։ Նստավայրը կլինի Վարշավայում։ 

Ըստ հիմնավորման՝ Հայաստանը շահագրգիռ է ավելի ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Լեհաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, և Լեհաստանում ՀՀ ռազմական կցորդի առկայությունը ևս մեկ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության խորացման համատեքստում:

Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի:

Իսկ Լեհաստանում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: 

Նախատեսվում է, որ իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ՀՀ ռազմական կցորդի նշանակման մասին ծանուցման, ընդունված կարգի համաձայն հավատարմագրման ընթացակարգի անցկացման և համապատասխան մարմնի՝ այդ պաշտոնում ռազմական կցորդի նշանակվելու մասին համաձայնության տրամադրման դեպքում:

  Նախագիծը կառավարության անդամներին ներկայացնելու է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

 

 

 

Leave a comment