Հրդեհ Երևանի Մյասնիկյան պողոտայում. 4 մարտական հաշիվ է մեկնել դեպքի վայր

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Երևանի Մյասնիկյան պողոտայում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին։

Հայտնել են, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Leave a comment