https://arm.sputniknews.ru/20260826/anpataskhanatvutjun-ev-orenqneri-harmarecum-hvogebany-hajkakan-banaki-khndirneri-masin-106144698.html
Անպատասխանատվություն և օրենքների հարմարեցում. հոգեբանը՝ հայկական բանակի խնդիրների մասին
Անպատասխանատվություն և օրենքների հարմարեցում. հոգեբանը՝ հայկական բանակի խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Մադաթյանի կարծիքով՝ նախ պետք է ընդունել բանակում քրեական ենթամշակույթի խնդրի գոյությունը։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T22:00+0400
2026-08-26T22:00+0400
2026-08-26T22:01+0400
ռազմական ոստիկանություն
բանակ
զինծառայող
մահ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579734_0:85:1600:985_1920x0_80_0_0_f344374762f88d87689f8ad9daee1ca0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայկական բանակում ոչ մարտական պայմաններում կորուստների աճը կապված է մի ամբողջ փունջ խնդիրների հետ՝ սկսած քրեական ենթամշակույթից մինչև օրենքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը, որը «դաստիարակչական նպատակներով» զինվորներին հանձնարարել էր գիշերվա ժամին վազել մայրուղով, ինչի պատճառով նրանցից մեկը մահացել էր բեռնատարի վրաերթի հետևանքով։Մադաթյանի կարծիքով՝ նախ պետք է ընդունել հայկական բանակում քրեական ենթամշակույթի խնդրի գոյությունը։ Նրա դիտարկմամբ՝ այս թեման պարբերաբար քննարկվում է, սակայն Հայաստանում արդեն ավելի քան 8 տարի իշխող ուժն այդպես էլ չի կարողանում լուծել այդ հարցը։ Համենայն դեպս, եթե այսօր մենք նման իրավիճակի առաջ ենք կանգնած, նշանակում է, որ առայժմ այդ առումով ոչինչ չի փոխվել։Ներկայիս իրավիճակի առաջացման հաջորդ պատճառը, Մադաթյանի կարծիքով, բանակի ղեկավարության անպատասխանատվությունն է։Նա նշում է` մեղավոր կարող է լինել նա, ով պատասխանատու է, իսկ առանց պատասխանատվության չի կարող լինել նաև մեղավորություն: Հետևաբար` «ես մեղավոր չեմ», նշանակում է` «ես պատասխանատու չեմ համապատասխան համակարգի համար»: Իսկ երբ նախարարն իրեն պատասխանատու չի համարում համակարգում տեղի ունեցող իրադարձությունների համար, դա, ըստ հոգեբանի, լուրջ մտահոգություն է առաջացնում։Մադաթյանի կարծիքով` իրավիճակի այսօրինակ զարգացման երրորդ պատճառը օրենքը ենթարկեցնելու, ճնշելու և այն կոնկրետ կարիքներին հարմարեցնելու մեջ է, պրակտիկա, որը Հայաստանում գոյություն ունի արդեն ութ տարի։«Մենք իրական արդարադատություն չունենք, դրա փոխարեն կան օրենքներ, որոնք վերաձևվում են որոշակի անձանց համար։ Այդ վերաբերմունքը պրոյեկտվում է ներքին մակարդակների վրա, որտեղ աճում է վստահությունը, որ օրենքը կարելի է վերաձևել սեփական կարիքների համար, և հենց դա էլ տեղի է ունենում։ Եթե նայենք վիճակագրությանը, ապա կարելի է տեսնել ինքնասպանությունների և սպանությունների թվի աճ ոչ միայն բանակում, այլև քաղաքացիական շրջանում։ Դա, մասնավորապես, տեղի է ունենում օրենսդրության անկատարության պատճառով», – ասաց նա։Զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է. ՔԿՎերջում մեր զրուցակիցն ընդգծեց, որ խաղաղության մասին խոսակցությունները որևէ կերպ չեն արդարացնում բանակի դերի նվազեցումը:«Նույնիսկ եթե մենք հավատայինք, թե հենց հիմա խաղաղություն է հաստատվել և Ադրբեջանը երդվել է չհարձակվել մեզ վրա, դա չի բացառում առանձին ադրբեջանցի զինվորի կողմից ագրեսիայի հնարավորությունը, օրինակ՝ մեկի, որի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, և որը գիշերը որոշել է սպանել հայի», – ասաց Մադաթյանը:Փորձագետի տեսանկյունից՝ մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար պատասխանատվությունից խուսափելու փորձերը չեն կանխի նման միջադեպերը: Ընդհակառակը, նա վստահ է, որ դա միայն կնպաստի խնդիրների մեծացմանը։2026 թվականի սկզբից Հայաստանի Զինված ուժերում արձանագրվել է զինծառայողների մահվան արդեն 16 դեպք։ Այդ միջադեպերը հասարակական լայն արձագանք են գտել։ Կրկին առաջ են մղվել կարգապահության, ոչ կանոնադրական հարաբերությունների և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի հետ կապված հարցերը:Օգոստոսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակում տեղի ունեցած միջադեպերին և ընդհանրապես զինված ուժերում տիրող իրավիճակին, հայտարարել էր, որ պատասխանատու կառույցներում կադրային փոփոխություններ կլինեն: Կարճ ժամանակ անց պաշտոնանկ արվեցին ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը և ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579734_88:0:1512:1068_1920x0_80_0_0_07d6c5c37a721bb1eb5fea9bab47a719.jpg.webp
ռազմական ոստիկանություն, բանակ, զինծառայող, մահ, հայաստան
ռազմական ոստիկանություն, բանակ, զինծառայող, մահ, հայաստան
Մադաթյանի կարծիքով՝ նախ պետք է ընդունել բանակում քրեական ենթամշակույթի խնդրի գոյությունը։
Մադաթյանի կարծիքով՝ նախ պետք է ընդունել հայկական բանակում քրեական ենթամշակույթի խնդրի գոյությունը։ Նրա դիտարկմամբ՝ այս թեման պարբերաբար քննարկվում է, սակայն Հայաստանում արդեն ավելի քան 8 տարի իշխող ուժն այդպես էլ չի կարողանում լուծել այդ հարցը։ Համենայն դեպս, եթե այսօր մենք նման իրավիճակի առաջ ենք կանգնած, նշանակում է, որ առայժմ այդ առումով ոչինչ չի փոխվել։
Ներկայիս իրավիճակի առաջացման հաջորդ պատճառը, Մադաթյանի կարծիքով, բանակի ղեկավարության անպատասխանատվությունն է։
«Երբ պաշտպանության նախարարը հայտարարում է (եթե չեմ սխալվում, իր արձագանքն այդպիսին էր), որ ինքը մեղավոր չէ նման միջադեպերի համար, ապա հենց դա էլ պայմաններ է ստեղծում պատճառների առաջացման համար։ Չէ՞ որ «մեղք» և «պատասխանատվություն» հասկացություններն անքակտելիորեն կապված են», – նկատում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա նշում է` մեղավոր կարող է լինել նա, ով պատասխանատու է, իսկ առանց պատասխանատվության չի կարող լինել նաև մեղավորություն: Հետևաբար` «ես մեղավոր չեմ», նշանակում է` «ես պատասխանատու չեմ համապատասխան համակարգի համար»: Իսկ երբ նախարարն իրեն պատասխանատու չի համարում համակարգում տեղի ունեցող իրադարձությունների համար, դա, ըստ հոգեբանի, լուրջ մտահոգություն է առաջացնում։
Մադաթյանի կարծիքով` իրավիճակի այսօրինակ զարգացման երրորդ պատճառը օրենքը ենթարկեցնելու, ճնշելու և այն կոնկրետ կարիքներին հարմարեցնելու մեջ է, պրակտիկա, որը Հայաստանում գոյություն ունի արդեն ութ տարի։
«Մենք իրական արդարադատություն չունենք, դրա փոխարեն կան օրենքներ, որոնք վերաձևվում են որոշակի անձանց համար։ Այդ վերաբերմունքը պրոյեկտվում է ներքին մակարդակների վրա, որտեղ աճում է վստահությունը, որ օրենքը կարելի է վերաձևել սեփական կարիքների համար, և հենց դա էլ տեղի է ունենում։ Եթե նայենք վիճակագրությանը, ապա կարելի է տեսնել ինքնասպանությունների և սպանությունների թվի աճ ոչ միայն բանակում, այլև քաղաքացիական շրջանում։ Դա, մասնավորապես, տեղի է ունենում օրենսդրության անկատարության պատճառով», – ասաց նա։
Վերջում մեր զրուցակիցն ընդգծեց, որ խաղաղության մասին խոսակցությունները որևէ կերպ չեն արդարացնում բանակի դերի նվազեցումը:
«Նույնիսկ եթե մենք հավատայինք, թե հենց հիմա խաղաղություն է հաստատվել և Ադրբեջանը երդվել է չհարձակվել մեզ վրա, դա չի բացառում առանձին ադրբեջանցի զինվորի կողմից ագրեսիայի հնարավորությունը, օրինակ՝ մեկի, որի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, և որը գիշերը որոշել է սպանել հայի», – ասաց Մադաթյանը:
Փորձագետի տեսանկյունից՝ մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար պատասխանատվությունից խուսափելու փորձերը չեն կանխի նման միջադեպերը: Ընդհակառակը, նա վստահ է, որ դա միայն կնպաստի խնդիրների մեծացմանը։
2026 թվականի սկզբից Հայաստանի Զինված ուժերում արձանագրվել է զինծառայողների մահվան արդեն 16 դեպք։ Այդ միջադեպերը հասարակական լայն արձագանք են գտել։ Կրկին առաջ են մղվել կարգապահության, ոչ կանոնադրական հարաբերությունների և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի հետ կապված հարցերը: