Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում է, քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը։
Դատարանի բակում Քոչարյան կրտսեր որդին՝ ԱԺ պատգամավոր պատգամավոր Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդադառնալով իրենց ունեցվածքի մասին խոսակցություններին ընդգծեց՝ ունեցվածքն այդքան չի եղել, այդքան դարձել է տարիների ընթացքում։
«Եկեք չմոռանանք՝ 2008 թվականից հետո հայրս Ռուսաստանում լուրջ ընկերությունում շատ մեծ աշխատավարձով աշխատել է, որը ոչ մի կերպ պայմանավորված չէր իր նախագահ լինելու հանգամանքով։
Այս ամեն դնում են մի կողմ ու անընդհատ հետ են գալիս այդ նույն հարցին»,-ասաց Քոչարյանը
Պատգամավորը ընգծեց՝ ապօրինի որևէ բան չկա։