Ավտովթար Գեղարքունիքում. «Ford»-ը կողաշրջվել է, «Tesla»-ն՝ հայտնվել ձորում․ կա 11 վիրավոր

Բաժանորդագրվել

«Ford Transit»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները ժամանել էին հանգստանալու:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ամբուլատոր բժշկական կենտրոն և «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով մարդատար «Ford Transit»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները ժամանել էին հանգստանալու, կողաշրջվել է, իսկ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Leave a comment