Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։
Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են զինված ուժերում ինքնասպանությունները, սպանություններն ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները ծնող պատճառները և նպաստող պայմանները։
Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչությունների և հանձնաժողովում ընդգրկված պետական մարմինների՝ ըստ ոլորտների խնդիրների գույքագրմանը։ Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների միջև փոխգործակցության ապահովումը։
Հանդիպման ավարտին սահմանվել են աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու հանդիպումների ժամանակացույցը:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: