Թրամփը հավատում է, որ Իրանը համաձայնության կգա ԱՄՆ-ի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական Հանրապետության կողմից իր միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռներից հրաժարվելը։

«Ես մեկ բան գիտեմ. նրանք (իրանցիները) ցանկանում են համաձայնության գալ։ Նրանք ոչ մեկի հետ էլ չեն խոսել, բայց ինձ հետ խոսում են։ Շատերը «ոչ» են ասում (Իրանի հետ համաձայնագրին), իսկ ես կասեի, որ նախընտրում եմ պայմանագիր կնքել։ Դա լավ համաձայնագիր կլինի. ոչ մի միջուկային զենք, ոչ մի հրթիռ», – ասել է Թրամփը երեքշաբթի օրը Fox Business-ին տված հարցազրույցում։

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ, իր կարծիքով, Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մերժումը «հիմար քայլ» կլինի։

Leave a comment