Արգելանքի տակ գտնվող աղը կնվիրեն Երեւանի քաղաքապետարանին
Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված 24․000 կգ քաշով ժամկետանց յոդացված աղը կհանձնվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Կոմիտեն էլ այն կնվիրի Երևան համայնքին։ Ըստ հիմնավորման՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել վերոնշյալ յոդացված աղը սեփական միջոցներով տեղափոխելու և հետագայում այն երկորդային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ։ Նախագիծը ներկայացնելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ըստ նախագծի՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ ժամկետանց յոդացված աղի մաքսային արժեքը 1 մլն 421 հազար 636 ՀՀ դրամ է։