Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ
Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր օմանական կողմի հետ Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման և երթուղու համատեղ ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև պայմանավորվել էր շարունակել քննարկումները ներկայում փակ նեղուցով նավագնացության մշտապես գործող միջանցք ստեղծելու շուրջ։
«Այդ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նեղուցի ջրերում կողմերից յուրաքանչյուրի բաժնի, ինչպես նաև Իրանի և Օմանի եկամուտների բաժնի վերաբերյալ», – Մոհեբիի խոսքերն է մեջբերում ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
Նա հավելել է, որ նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել իրանական պայմանները։ Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի բացման պայմանը ԱՄՆ-ի կողմից հակամարտության դադարեցման հուշագրի կատարումն է, այդ թվում՝ «բոլոր ճակատներում» մարտերի դադարեցմանը և ծովային շրջափակման վերացմանը վերաբերող դրույթների մասով։