https://arm.sputniknews.ru/20260826/hnaravvor-e-kgmsnn-teghapvokhel-gjumri-ynddimutjan-teknatsui-pataskhany-106142140.html
Հնարավո՞ր է` ԿԳՄՍՆ–ն տեղափոխել Գյումրի. ընդդիմության թեկնածուի պատասխանը
Հնարավո՞ր է` ԿԳՄՍՆ–ն տեղափոխել Գյումրի. ընդդիմության թեկնածուի պատասխանը
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում ակնարկում են, որ «Ուժեղ Հայաստանի» այս թեկնածուին ևս դեմ են և հակված չեն նրան տեսնել… 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T16:09+0400
2026-08-26T16:09+0400
2026-08-26T16:10+0400
իրինա յոլյան
գյումրի
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106057943_0:84:1600:984_1920x0_80_0_0_58279b58118c9cc3a104cfc3de33c4b8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուն պատգամավոր Իրինա Յոլյանն այն համոզմանն է, որ տարածքային համաչափ զարգացման գաղափարից ելնելով, հնարավոր է, օրինակ, ԿԳՄՍՆ–ն տեղափոխել Գյումրի քաղաք կամ պաշտպանության նախարարությունը` Սյունիք։Նա պատասխանեց իրենց խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի այն հարցին, թե Յոլյանը, նախկինում լինելով Գորիսի փոխքաղաքապետ և քաջատեղյակ լինելով ՏԻՄ խնդիրներից, ինչպե՞ս է պատկերացնում բեռնաթափել գերծանրաբեռնված Երևանը և հնարավո՞ր է արդյոք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և որոշ գերատեսչություններ տեղափոխել համայնքներ։ Ի պատասխան Իրինա Յոլյանը նշեց, որ աշխարհը դրա լավագույն փորձն ունի, և կարելի է քննարկել, թե ինչ ծառայություններ կարելի է ստեղծել համայնքներում, և նոր հեծանիվ հորինելու կարիք այս դեպքում բացարձակ չկա։Նշենք, որ այսօր ԱԺ–ն քննարկում է Յոլյանի թեկնածության հարցը` ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում ակնարկում են, որ «Ուժեղ Հայաստանի» այս թեկնածուին ևս դեմ են և հակված չեն նրան տեսնել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահի` ընդդիմադիր խմբակցության նախորդ թեկնածուն ՀԷՑ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն էր, որը չընտրվեց։ Հավելենք, որ ըստ Դոնթի բանաձևի` 12 մշտական հանձնաժողովից 8-ի նախագահը ՔՊ–ից պետք է լինի, 1-ը` «Հայաստան» խմբակցությունից, իսկ մնացած 3-ինը` «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից:
գյումրի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106057943_89:0:1512:1067_1920x0_80_0_0_682820c2d89e8b91fa2ed1b08f0b7131.jpg.webp
իրինա յոլյան, գյումրի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), աժ (ազգային ժողով), պատգամավոր, «ուժեղ հայաստան» կուսակցություն
իրինա յոլյան, գյումրի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), աժ (ազգային ժողով), պատգամավոր, «ուժեղ հայաստան» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում ակնարկում են, որ «Ուժեղ Հայաստանի» այս թեկնածուին ևս դեմ են և հակված չեն նրան տեսնել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուն պատգամավոր Իրինա Յոլյանն այն համոզմանն է, որ տարածքային համաչափ զարգացման գաղափարից ելնելով, հնարավոր է, օրինակ, ԿԳՄՍՆ–ն տեղափոխել Գյումրի քաղաք կամ պաշտպանության նախարարությունը` Սյունիք։
Նա պատասխանեց իրենց խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի այն հարցին, թե Յոլյանը, նախկինում լինելով Գորիսի փոխքաղաքապետ և քաջատեղյակ լինելով ՏԻՄ խնդիրներից, ինչպե՞ս է պատկերացնում բեռնաթափել գերծանրաբեռնված Երևանը և հնարավո՞ր է արդյոք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և որոշ գերատեսչություններ տեղափոխել համայնքներ։
Ի պատասխան Իրինա Յոլյանը նշեց, որ աշխարհը դրա լավագույն փորձն ունի, և կարելի է քննարկել, թե ինչ ծառայություններ կարելի է ստեղծել համայնքներում, և նոր հեծանիվ հորինելու կարիք այս դեպքում բացարձակ չկա։
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք ժողովրդագրության լուրջ խնդիր ունենք։ Թվեր չեմ հնչեցնի, քանի որ իրապես դրանք ցավալի են, ու ազգային անվտանգության հարց եմ համարում, սակայն ձեր բարձրացրած հարցն իսկապես խնդրահարույց է։ ԵՎ, իհարկե, հնարավոր տարբերակ է, օրինակ, տարբեր գերատեսչություններ, ծառայություններ, միջոցառումներ տեղափոխել համայնքներ»,– հայտարարեց նա:
Նշենք, որ այսօր ԱԺ–ն քննարկում է Յոլյանի թեկնածության հարցը` ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում ակնարկում են, որ «Ուժեղ Հայաստանի» այս թեկնածուին ևս դեմ են և հակված չեն նրան տեսնել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահի` ընդդիմադիր խմբակցության նախորդ թեկնածուն ՀԷՑ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն էր, որը չընտրվեց։
Հավելենք, որ ըստ Դոնթի բանաձևի` 12 մշտական հանձնաժողովից 8-ի նախագահը ՔՊ–ից պետք է լինի, 1-ը` «Հայաստան» խմբակցությունից, իսկ մնացած 3-ինը` «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից: