Իրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ

https://arm.sputniknews.ru/20260211/irann-ashkhatum-e-atvomi-khaghagh-ogtagvortsman-erashkhiqvov-gvortsarq-knqelu-arajarki-ughghutjamb-98680131.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_291:0:1446:866_1920x0_80_0_0_26f28a294db47232afa9c0e66ad3a222.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, միջուկային ծրագիր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, միջուկային ծրագիր

Բաժանորդագրվել

Իրանի արտգործնախարարը նշել է, որ 2025 թվականի բանակցությունների ընթացքում իրականացված հարվածներից հետո Թեհրանը լիովին չի վստահում Վաշինգտոնին և կցանկանար համոզվել, որ նման բան այլևս չի կրկնվի։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանն աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կերաշխավորի ատոմի խաղաղ օգտագործման իրավունքը՝ առանց միջուկային զենքի մշակման։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Թիմիս արդեն հանձնարարել եմ աշխատել իրագործելի ծրագրի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ (Իրանը. խմբ.) միջուկային զենք չի ունենա և միևնույն ժամանակ կարող է երաշխավորել էլեկտրաէներգիայի, դեղորայքի, գյուղատնտեսության համար միջուկային տեխնոլոգիայի խաղաղ օգտագործման իրավունքը»,– RT-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ 2025 թվականի բանակցությունների ընթացքում իրականացված հարվածներից հետո Թեհրանը նախկինի պես լիովին չի վստահում Վաշինգտոնին և կցանկանար համոզվել, որ նման բան այլևս չի կրկնվի։

Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։

Leave a comment