«Պաշտպան հայրենյաց»-ով նոր պայմանագիր՝ մինչև 5 մլն դրամ պատվովճարով

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմնագրի ժամկետը լրանալուց հետո երկու կամ հինգ տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս կնախատեսվի պատվովճար ստանալու հնարավորություն։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն կտրվի հետևյալ սկզբունքով՝  երկու տարվա դեպքում մեկ ու կես միլիոն դրամ, իսկ հինգ տարվա դեպքում՝ հինգ միլիոն դրամ։

Leave a comment