Եվրոպական փողեր՝ ամերիկյան ու չինական զենքին. ինչո՞ւ է Մակրոնը բարկացել Կիևի գնումների վրա

Ֆրանսիան դժգոհություն է հայտնել Կիևի կողմից Եվրոմիության տարածքից դուրս սպառազինություն գնելու կապակցությամբ և պահանջում է, որ Եվրոհանձնաժողովը խստացնի վերահսկողությունը ԵՄ-ի հատկացրած 90 միլիարդ եվրո վարկային միջոցների նկատմամբ: Փարիզում պնդում են, որ այս գումարները պետք է ուղղվեն եվրոպական ընկերությունների պատվերներին, քանի որ վարկի պայմաններով նախատեսված է, որ հատկացված միջոցների առնվազն 65%-ը պետք է ծախսվի ԵՄ արտադրողներից զենք գնելու վրա:

Այնուամենայնիվ, կանոններով նախատեսված է բացառություն, եթե եվրոպական սպառազինությունը թանկ է, չի համապատասխանում կարիքներին կամ չի կարող մատակարարվել անհրաժեշտ ծավալով ու ժամկետներում: Ուկրաինան արդեն երկու անգամ օգտվել է այդ իրավունքից՝ չինական ԱԹՍ մասեր և ամերիկյան Patriot համակարգերի հրթիռներ գնելու համար, ինչը հաստատել է Եվրոհանձնաժողովը: Ֆրանսիան, որն Իտալիայի հետ արտադրում է Patriot-ին զիջող SAMP-T ՀՕՊ համակարգերը, պահանջում է, որ նման բացառությունները լինեն միայն ժամանակավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment