Հայկական երկաթուղու հանձնումն Աստանային. ի՞նչ խաղ է տանում Փաշինյանը TRIPP-ի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հերթական աշխարհաքաղաքական առևտրի փորձն է անում. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցում նա առաջարկել է Աստանային և Բիշքեկին դառնալ TRIPP նախագծի բաժնետերեր: Հայաստանին հասանելիք սկզբնական 26% բաժնեմասից Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել 5-ական տոկոս զիջել Ղազախստանին ու Ղրղզստանին:

Ավելին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի երկաթուղիների կառավարումը ղազախական կողմին փոխանցելու հարցը: Փաշինյանը փաստացի փորձում է Աստանային ներգրավել որպես ավելի ակտիվ գործընկերոջ, իսկ Տոկաևն արդեն հաստատել է հոկտեմբերին Երևան այցելելու իր պլանները:

Մինչ իշխանական քարոզչությունը սա փորձում է մատուցել որպես «դիվերսիֆիկացիա», ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը Հայաստանի ռազմավարական ակտիվներն ու ենթակառուցվածքները մաս-մաս հանում է աճուրդի՝ տարածաշրջանային խաղացողներին սեփական ծրագրերում շահագրգռելու և իշխանությունը պահելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment